Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը

Wed, 21 Oct 2026 11:35:33 +0400


Ադրբեջանցի հովիվը հատել է Հայաստանի սահմանը և հայտնաբերվելուց հետո տեղափոխվել Բերդի ռազմական ոստիկանություն։ Այս մասին հայտնում է «5-րդ ալիքը»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ հովիվը Հայաստան է անցել Տավուշի մարզի հատվածում։ Տավուշի համայնքապետերից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ ինքն էլ է լսել դեպքի մասին, սակայն հստակ տեղեկություն չունի՝ նշելով, որ տղամարդը, ըստ տեղեկությունների, եկել է շրջանի անտառների միջով։

Մեկ այլ համայնքապետի խոսքով՝ ադրբեջանցին սահմանը հատել է Այգեձորի հատվածով և այժմ գտնվում է ռազմական ոստիկանությունում։ Նրա փոխանցմամբ՝ եղանակը մառախլապատ և անձրևային է եղել, և շրջանառվում է նաև վարկած, որ տղամարդը սահմանը կարող էր կամավոր հատել և քաղաքական ապաստան խնդրել։

ՀՀ ՊՆ-ից դեպքը դեռ չեն մեկնաբանել։ ԱԱԾ-ից հայտնել են, որ այս պահին նման տեղեկություն չունեն և պատրաստվում են ճշտել հանգամանքները։ Լրատվամիջոցը նշում է, որ ԱԱԾ-ին գրավոր հարցում է ուղարկել և պատասխանը ստանալուն պես կհրապարակի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ադրբեջանական զինուժը Սոթքից մինչեւ Խոզնավար բոլոր ռազմավարական բարձունքները գրավել է

«Հրապարակ»․ Ադրբեջանական զինուժը Սոթքից մինչեւ Խոզնավար բոլոր ռազմավարական բարձունքները գրավել է Fri, 16 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով