Մեղադրում են հակաիշխանական հայացքներ ունենալու համա՞ր
Thu, 22 Oct 2026 22:20:59 +0400

Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի
Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանի մեղադրական եզրակացության մեջ ասվում է․
«Նշված ապացույցով հաստատվում է այն հանգամանքը, որ մեղադրյալ Չալաբյանը ունեցել է հակաիշխանական հայացքներ, սատարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին»։
Այս նախադասությունը հնչել է Հայաստանի դատարանից, Հայաստանի դատախազ Գագիկ Հայրապետյանի շուրթերով։
Այս դատախազը մեր հարկերից աշխատավարձ է ստանում ու աշխատանք ունի, քանի որ կա ՀՀ սահմանադրություն։
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը երաշխավորում է Հայաստանում բազմակուսակցական համակարգը։
Սակայն դատախազը Ավետիք Չալաբյանին մեղադրում է, որ ունեցել է հակաիշխանական հայացքներ: Ավելին, ապացույց է հայթայթել այդ կապացությամբ։
Բա նեոբոլշևիկ և ֆաշիստ չեն, ի՞նչ են, որ դատախազը դու խի չես զոհվել արաներին դեմ լինելն ու որոշակի կուսակցության աջակցությունը մեղադրական եզրակացության մեջ է դնում։
Եվ թող ներեն մեզ բոլշևիկները․ նրանք, ըստ սահմանադրության էին միակուսակցական, ոչ թե ըստ Ֆոն դեր Լայենի, Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի քմահաճույքի։
Գրել է Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը

Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր