Ավարտվել է Անիի կամրջի վերանորոգման տենդերը
Mon, 26 Oct 2026 14:00:00 +0400

Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը հայտնում է, որ ավարտվել է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին գտնվող Անիի պատմական կամրջի վերանորոգման տենդերը։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի Տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարությունից։ Կամուրջը կառուցվել է 10-րդ դարում՝ Բագրատունյաց Հայաստանի վերելքի շրջանում։ Գտնվել է Մետաքսի Մեծ ճանապարհի վրա։ Եղել է Արեւելք-Արեւմուտք առեւտրային կարեւոր խաչմերուկ։
Նախապես կամուրջն ունեցել է ութսուն մետր երկարություն, ութ մետր լայնություն։ Կամուրջը գտնվում է այն հատվածում, որտեղ Ախուրյանը նեղանում է մինչեւ 36 մետր։ 31 մետրանոց կամրջային կլոր կամարը փլվել է 1807 թվականին դեռ։ Տենդերը կայացել է սեպտեմբերի 16-ին, հաղթողի հետ պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերի քսանութին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր