Քրեական վարույթը կփոխանցվի հսկող դատախազին․ Աթանեսյան
Thu, 29 Oct 2026 17:26:43 +0400

Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Արթուր Դանիելյանի քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:
Քրեական վարույթը կփոխանցվի հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Միևնույն ժամանակ վերաքննիչ քրեական դատարանը դեռ քննության չի առել իմ բողոքն ընդդեմ Արթուրի կալանքի:
Հիշեցնեմ, որ Արթուր Դանիելյանը մեղադրվում է ՖԲ-ում գրառումներ կատարելու համար՝ խուլիգանություն և ԱԱԾ արատավորում»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր