Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Որ սովորությունն է օգնում երկարակեցությանը․ խորհուրդներ ճապոնացիներից

Որ սովորությունն է օգնում երկարակեցությանը․ խորհուրդներ ճապոնացիներից

Thu, 29 Oct 2026 23:00:02 +0400


Ճապոնիայում, ինչպես հայտնի է, 100 տարին բոլորած մարդկանց թվաքանակը արդեն հատել է 95 հազարի շեմը։ Այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը։ Նրանց 88 տոկոսը կանայք են։ Ճապոնացի երկարակյացները կիսվել են այն սովորություններով, որոնք ըստ իրենց նպաստել են իրենց երկարակեցությանը։ Ըստ այդմ, հատկապես կարեւոր է, որ մարդը պահպանի ֆիզիկական ակտիվությունը, շարունությունը, աշխուժությունը։ Գոնե շաբաթական երկու անգամ պետք է ժամանակ գտնել որոշակի ժամանակահատված տրամադրելու համար քայլելուն կամ այլ ֆիզիկական ակտիվությանը՝ մարզումներ, վարժությունների կատարում եւ այլն։ Դա պետք է լինի ոչ պակաս, քան երեսուն րոպե տեւողությամբ։ Ինտենսիվությունը պետք է լինի չափավոր։ Հաջորդիվ՝ արդեն սննդակարգն ու սնման ռեժիմն է։

Կարեւոր է պահպանել օրվա սնվելու պահերը՝ նախաճաշ, ճաշ ընթրիք եւ այլն՝ ամեն օր ճիշտ նույն ժամին։ Դա օգնում է, որպեսզի մարդու ներսում գտնվող կենսաբանական ժամացույցը գործի ճիշտ։ Նաեւ՝ նման կարգավորվածությունը օգնում է քաշի վերահսկմանն ու նորմալ մարսողություն ունենալուն։ Հաջորդիվ արդեն առողջական ընդհանուր վիճակի վերահսկումն է, պարբերաբար պրոֆիլակտիկ զննությունների գնալը պրոֆեսիոնալ բուժհաստատություններում, եւ այլն։ Կարեւոր է նաեւ երկարակեցության հակված ժառանգականությունը, նշում են ճապոնացիները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հավը երազում կորեկ է տեսնում

Հավը երազում կորեկ է տեսնում Thu, 19 Nov 2026 18:15:47 +0400 Որ ԱԺ ընտրություններում սահմանադրական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով