Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Զանգվածային ցույցերի ալիքը կմեկնարկի Պոլիտեխնիկից․ ի՞նչ վիճակ է Իտալիայում

Զանգվածային ցույցերի ալիքը կմեկնարկի Պոլիտեխնիկից․ ի՞նչ վիճակ է Իտալիայում

Fri, 30 Oct 2026 14:00:11 +0400


Իտալիայում զանգվածային բողոքի նոր ալիք է սկսվել․ ամենալայնածավալը սպասվում է Միլանում, հաղորդում են իտալական լրատվամիջոցները։

Միլանում հայտարարվել է հասարակական կարգի կարմիր տագնապ, ակնկալվում է շուրջ 10,000 ցուցարարի մասնակցություն, այդ թվում՝ աշխատողներ և ուսանողներ։

Երթուղին կանցնի Պոլիտեխնիկական համալսարանից մինչև քաղաքի կենտրոն։ Ցուցարարները նաև պահանջում են փակել Պադուա տանող օղակաձև ճանապարհը, չնայած այս երթուղին դեռևս համաձայնեցված չէ ոստիկանության հետ։

Բացի այդ, հոկտեմբերի 30-ին բողոքի ցույցեր են նախատեսված Հռոմում, Բոլոնիայում, Թուրինում և Իտալիայի այլ քաղաքներում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով