Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Հազարավոր մարդիկ սպասում է տարհանման․ ՌԴ-ի և Ուկրաինայի ՄԻՊ-երը միասին հսկում են

Հազարավոր մարդիկ սպասում է տարհանման․ ՌԴ-ի և Ուկրաինայի ՄԻՊ-երը միասին հսկում են

Fri, 30 Oct 2026 14:30:30 +0400


Ալյոշկի քաղաքի բնակիչներին տարհանելու համար պատրաստվել են 25՝ ընդհանուր առմամբ 750 տեղանոց ավտոբուսներ և շտապօգնության մեքենաներ:

Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրո Լյուբինեցը գտնվում է Արմյանսկում, որտեղ նա և իր ռուս գործընկեր Յանա Լանտրատովան համակարգում են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ իրականացվող մարդասիրական առաքելությունը։

Le Monde-ի տվյալներով՝ Ալյոշկիում մնում է 1700-ից 2000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մոտ 50 երեխա: Մոտ 1000 մարդ ցանկանում է լքել քաղաքը: Հրադադարի շնորհիվ նախատեսվում է մարդասիրական օգնության մատակարարում, իսկ մինչև նոյեմբերի 1-ը նախատեսվում է տարհանել ցանկացողներին։

Այնուամենայնիվ, Կիևը վախենում է, որ Մոսկվան օգտագործում է գործողությունը քարոզչության և ռազմական նպատակներով: Le Monde-ը հաղորդում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն, որ ռուս զինվորականները պատրաստվում են բնակիչների հետ հարցազրույցների շարք, որոնցում, ինչպես սպասվում է, նրանք կմեղադրեն Ուկրաինայի զինված ուժերին քաղաքի հրետակոծության մեջ։

Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Տոլոկոննիկովը նույնպես պնդում է, որ Ռուսաստանը օգտագործում է հրադադարը զինամթերք փոխանցելու և իր ստորաբաժանումները հզորացնելու համար։ Նա կարծում է, որ Խերսոնի հրետակոծությունը կարող է ավելի ինտենսիվ դառնալ նոյեմբերի 2-ից հետո։

Ավելին, ուկրաինական կողմը մտավախություն ունի, որ տարհանված բնակիչները կուղարկվեն Ռուսաստան կամ Մոսկվայի կողմից վերահսկվող տարածքներ՝ Ուկրաինայի փոխարեն։

Հրադադարի ռեժիմը և մարդասիրական գործողությունը նախատեսված է ավարտել նոյեմբերի 1-ի երեկոյան։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ե՞րբ տեղի կունենան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Ե՞րբ տեղի կունենան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Thu, 29 Oct 2026 10:30:48 +0400 Ուկրաինայի հարցով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով