Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում

Fri, 30 Oct 2026 21:49:00 +0400


Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բավարարվեց արծաթե մեդալով։

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթի հետ: Թևանյանը 1-9 հաշվով ցավալի պարտություն կրեց՝ հռչակվելով աշխարհի փոխչեմպիոն։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ պայքարի մեջ էին մտել նաև Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայացուցիչներ։ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակիչում զիջել էր դաղստանցի Զելիմխան Աբակարովին, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը նույն փուլում վերջին վայրկյաններին 1-2 հաշվով պարտվել էր թուրք Ֆերհաթ Կիլիչին։ Գրում է ArmSport-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․

Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․ Wed, 28 Oct 2026 15:15:30 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով