Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

Sat, 31 Oct 2026 08:15:20 +0400


Խորհրդարանի ծանր մարտերի ժամանակ շատերն էին նկատել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի անխռով պահվածքը, մինչ թիմակից տղամարդիկ իրենից մի քանի սանտիմետր հեռավորության վրա «Ավարայրի ճակատամարտի» էին մասնակցում, փորձում դիմակայել ՔՊ-ի «հարբած փղերին», օրինակ` չարենցավանցի Նարեկ Բաբայանին, Ղազարյանն իր նստելատեղից հետեւում էր «գոյամարտին»։ Ինչո՞ւ չխառնվեցիք կռվին, ինչո՞ւ էիք դիտորդի կարգավիճակում հայտնվել՝ երեկ հարցրինք Ղազարյանին: Գուցե պատճառն այն է, որ ՔՊ-ականները սեւեռվա՞ծ են Ձեզ վրա` վախեցել եք, որ ողջ դուրս չեք գա կռվից։ «Կահույքի փլուզում եղավ` ես հայտնվել էի շրջափակման մեջ, երկար ժամանակ այնտեղից չէի կարողանում դուրս գալ»,- պատասխանեց Ղազարյանը։ Իսկ դուրս գալուց հետո կռվեցի՞ք։ «Չէ»։ «Կահույքի փլուզումն» այն է, որ սեղանը փլվել է, չի կարողացել դուրս գալ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ

«Հրապարակ»․ Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ Sat, 31 Oct 2026 09:25:03 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով