«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը
Mon, 02 Nov 2026 22:10:17 +0400

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության պատգամավորներ Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանն այցելել են Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը։
Նրանք հետաքրքրվել են տուժած կնոջ առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում և իրենց աջակցությունը հայտնել նրան ու ընտանիքի անդամներին։
Կուսակցությունից նշում են՝ «Ուժեղ Հայաստանը» կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու պաշտպանվածությունը և ևս մեկ անգամ ընդգծում, որ Հայաստանի համար խաղաղությունը պետք է լինի առանց զիջումների։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր