Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Ո՞ւմ է ուղղված Դիլիջանը մաքուր պահելու կոչը

Ո՞ւմ է ուղղված Դիլիջանը մաքուր պահելու կոչը

Wed, 04 Nov 2026 20:15:27 +0400


Հոկտեմբերի 25-ին Դիլիջանում կայացած ավագանու ընտրություններից 10 օր անցել է, սակայն Դիլիջան քաղաքում, միջպետական ավտոճանապարհի խաչմերուկում դեռևս փակցված է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի լուսանկարով նախընտրական մեծ պաստառ։ Դրա կողքին պատի վրա մեծ տառերով գրված է․ «Մաքուր պահենք Դիլիջանը»: Բայց այդ կոչն իրականում հենց համայնքապետին է ուղղված։ Դիլիջանում աղբահանությունը վատ է կատարվում, համայնքի աղբավայրը ցանկապատված չէ․ այնտեղ արածում, աղբանոցի թունավոր նյութերով սնվում են դիլիջանցիների կովերը։ Համայնքի աղբավայրում հաճախ, դիլիջանցիների կարծիքով՝ միտումնավոր բռնկվող հրդեհների ծուխը և ծանր հոտը թունավորում են գեղատեսիլ Աղստևի հովիտը, միջպետական ճանապարհը, աղբավայրի մոտակա Հաղարծին, Թեղուտ, Հովք գյուղերը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Արու» է, բայց վախենում է մասնակցել բանավեճի

«Արու» է, բայց վախենում է մասնակցել բանավեճի Mon, 19 Oct 2026 19:45:14 +0400 Տավուշի մարզային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով