11 տարեկան երեխային կոնֆետ են տվել, նա վատացել է. ի՞նչ է պարզվել
Wed, 04 Nov 2026 23:17:39 +0400

Տեղեկություններ են տարածվել, որ Երևանում 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նշված անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո վատացել է նրա ինքնազգացողությունը։
«ՆԳՆ համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատանալու պատճառը պարզելու ուղղությամբ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր