Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա
Sun, 08 Nov 2026 12:00:38 +0400

Ոչ մի հակառակորդ նույնիսկ մեկ ակնթարթ ի վիճակի չէ խոչընդոտելու Իրանին՝ արտադրելու եւ կատարելագործելու իր սպառազինությունները։ Այս մասին հայտարրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Հոսեյն Մոհեբին։ Իրանցի բարձրաստիճան ներկայացուցիչը ասել է, որ իրանցի մասնագետները հիմնվում են սեփական խորը գիտելիքների, հմտությունների եւ փորձի, ինչպես նաեւ՝ Իրանի՝ բազմազան աշխարհագրության ու ստեղծված՝ բավականին ճկուն հնարավորությունների վրա։ Եւ այդ ամենը հաշվի առնելով՝ որեւէ հակառակորդի համար չի թույլ տրվի, որ խաթարի իրանական ռազմական արդյունաբերության ընթացքը։ IRNA-ի փոխանցմամբ՝ Մոհեբին ասել է նաեւ, որ իրանական ուժերը հրթիռաշինական ձեռնարկությունները տեղափոխել են ստորգետնյա գործարաններ ու ստեղծել ամբողջական քաղաքներ գետնի տակ, որտեղ շարունակում են արտադրել սպառազինություններ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր