Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Հայաստանը դուրս է գալիս նաև ԱՊՀ-ի՞ց

Հայաստանը դուրս է գալիս նաև ԱՊՀ-ի՞ց

Tue, 10 Nov 2026 13:27:02 +0400


ՀԱՊԿ-ում աշխատանքների փաստացի դադարեցման ֆոնին Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության մասին հարց չի բարձրացրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի շրջանակում։

«Ինձ անձամբ և՛ վարչապետն է ասել, և՛ շատ ուրիշներն այն մասին, որ իրենք մնում են ԱՊՀ–ում։ Մենք ոչ մի հայտարարություն չենք լսել այն մասին, որ նրանք պատրաստվում են դուրս գալ ԱՊՀ–ից»,– ասել է Լեբեդևը։

Հավելենք, որ ԱՊՀ–ն ներառում է հետևյալ պետությունները՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հեգսեթին իմպիչմենթ է սպառնում

Հեգսեթին իմպիչմենթ է սպառնում Tue, 10 Nov 2026 12:00:32 +0400 ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով