«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի
Tue, 10 Nov 2026 22:52:47 +0400

Իրանը որևէ բանակցություն չի վարում ԱՄՆ-ի հետ, իսկ Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները «սուտ են»։ Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
Նրա խոսքով՝ «Իրանի հետ բանակցությունների շարունակման և Կատարում հանդիպման անցկացման վերաբերյալ ԱՄՆ-ի բոլոր հայտարարությունները սուտ են»։ «Հաստատում եմ, որ ներկայումս մենք որևէ բանակցություն չենք վարում ամերիկացիների հետ»,- ասել է Ռեզային։
Նա վստահեցնում է, որ ամերիկյան կողմի հայտարարությունները՝ «Իրանի հետ բանակցությունները շարունակելու մասին, ուղղված են տնտեսական ճնշմանը և նավթի գների նվազեցմանը»։
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նաև հայտարարել է, որ Իրանը մինչ օրս ԱՄՆ-ից «հստակ պատասխան» չի ստացել իր առաջադրած պայմանների վերաբերյալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր