Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Հայաստանը չարձագանքեց․ Մոսկվան մտահոգ է ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների ձերբակալմամբ

Հայաստանը չարձագանքեց․ Մոսկվան մտահոգ է ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների ձերբակալմամբ

Wed, 11 Nov 2026 19:23:39 +0400


Երրորդ երկրների պահանջով Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները լուրջ մտահոգություն են առաջացնում Մոսկվայում։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արևմտյան մի շարք երկրներ ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ իսկական որս են սկսել։ Ցավոք, Հայաստանն այս առումով բացառություն չի դարձել, քանի որ տարեսկզբից հանրապետությունում օտարերկրյա պետությունների համապատասխան հարցումների հիման վրա Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել»,– ասել է Զախարովան, որի խոսքերը մեջբերում է Սպուտնիկ-ը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիներին առաջադրվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ աղերս չունեն։

Զախարովան նշել է, որ ռուսաստանցի դիվանագետները պարբերաբար այցելում են համապատասխան հաստատություններում պահվող իրենց հայրենակիցներին։ Տեղեկություններ կան նաև, որ նրանցից մի քանիսի առողջական վիճակը վատթարացել է։

«Ավելի քան մեկ տարի առաջ հայ գործընկերներին առաջարկեցինք այս խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով։ Ընդ որում` Երևանի քննարկմանը ներկայացված նախագիծը հաշվի էր առնում նաև հայկական կողմի ցանկությունները։ Բայց մինչ օրս որևէ առարկայական արձագանք չենք ստացել»,– հայտարարել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակելու է հարցը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թե ի՞նչ կլիներ, եթե…

Թե ի՞նչ կլիներ, եթե… Wed, 11 Nov 2026 15:45:17 +0400 Կիրակի էր, ու ես որոշել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով