Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Կողմերը մոտեցել են խաղաղությանը․ ՌԴ նախագահի օգնական

Կողմերը մոտեցել են խաղաղությանը․ ՌԴ նախագահի օգնական

Wed, 11 Nov 2026 20:30:48 +0400


Աբու Դաբիում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին կարծում է, որ խորհրդակցություններից հետո կողմերը մոտեցել են խաղաղությանը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, գործընթացի հետագա զարգացումը մեծապես կախված է Ուկրաինայի, ԱՄՆ–ի և Եվրոպայի դիրքորոշումներից։

«Կարծում եմ` այո, բայց այժմ շատ բան կախված է գործընթացի բոլոր մասնակիցներից», – «Վեստի» տեղեկատվական ծառայությանը տված մեկնաբանության մեջ հայտարարել է Մեդինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հաջողվել է խաղաղ կարգավորման մոտենալ։

Նա պարզաբանել է, որ խաղաղության հասնելու հետագա հեռանկարները կախված են Կիևի և Վաշինգտոնի դիրքորոշումներից, ինչպես նաև նրանից` արդյոք «Եվրոպան բանականություն ձեռք կբերի», թե ոչ։

Միևնույն ժամանակ Մեդինսկին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը ցանկացած դեպքում կհասնի իր նպատակներին։
«Ամեն դեպքում, մեր կողմից սահմանված բոլոր նպատակները կիրականացվեն», – ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը եռակողմ բանակցություններ տեղի ունեցան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թշնամին շարունակում է սպառնալ Հայաստանին

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թշնամին շարունակում է սպառնալ Հայաստանին Mon, 09 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով