Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

Thu, 12 Nov 2026 08:00:21 +0400


Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է Արսեն Գեւորգյանի մահվան դեպքի կապակցությամբ: Մեզ փոխանցեցին․ «Այո, մահվան դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»։ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է վարույթը նախաձեռնվել։ ՔԿ-ից ասացին, որ ասվածից դուրս այլ մեկնաբանություն չեն տալիս։ Իսկ իրավաբանական համայնքից մեզ ասացին, որ, անկախ դեպքի հանգամանքներից՝ հանկարծամահություն է, թե սպանություն, վարույթը մշտապես նախաձեռնվում է «Սպանություն» հոդվածով` Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի հատկանիշներով։ ՔԿ-ն հոդվածի մասին միտումնավոր չի հայտնում՝ հանրային աղմուկից խուսափելու համար։ Այսօր՝ 12:00-20:00-ն Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա Արսեն Գեւորգյանի հոգեհանգստի արարողությունը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Thu, 12 Nov 2026 08:05:14 +0400 Իշխող թիմում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով