«Հրապարակ». Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է կադրային ջարդը
Thu, 12 Nov 2026 11:25:42 +0400

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 6-ին որոշել է նոյեմբերի 10-ից համայնքային ենթակայության «Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Աիդա Ափրոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ համաձայն անձնական դիմումի, նոյեմբերի 10-ից «Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես հանձնել այդ ՀՈԱԿ-ի 2-րդ կարգի գրադարանավար Արփինե Ղազարյանին։
Աիդա Ափրոյանը կենսաթոշակառու է` 70 տարեկան, սակայն ցավոտ է տարել պաշտոնից ազատվելը, քանի որ օրենքը հիմա թույլատրում է կենսաթոշակային տարիքում ղեկավար պաշտոն զբաղեցնելը։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հոկտեմբերի 30-ին որոշել է նոյեմբերի 1-ից համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրեն, 62-ամյա Անահիտ Սահակյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն: Բայց Դիլիջանից տեղեկացանք, որ Ա․ Սահակյանի ազատման պատճառը քաղաքական է` Սրբազան շարժման ժամանակ Անահիտ Սահակյանի որդին հանդիպել է Բագրատ սրբազանին: Անահիտ Սահակյանն իշխանավորներին ասել է, որ իր որդին չափահաս է, ինքնուրույն անձ, սակայն նրա որդու պահվածքը վատ են ընդունել եւ հարմար առիթով մորը հեռացրել են պաշտոնից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր