Թրամփը «ձեռքերը լվանու՞մ է» Նեթանյահուից․ նոր զարգացումներ
Thu, 12 Nov 2026 12:00:57 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է արդյունավետ համագործակցության «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտի հետ, եթե նա դառնա Իսրայելի վարչապետ, հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին։
«Ժողովուրդը քվեարկել է, և, իհարկե, մենք կաշխատենք ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ», – ընդգծել է դիվանագետը՝ պատասխանելով ԱՄՆ վարչակազմի՝ Այզենկոտի հետ համագործակցության հեռանկարների մասին հարցին։
Հակաբիի խոսքով՝ Թրամփի կողմից գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին Քնեսեթի ընտրարշավի ժամանակ ցուցաբերած աջակցությունը չի նշանակում, որ նա կհրաժարվի նույնքան սերտ համակարգումից ցանկացած այլ պատշաճ կերպով ընտրված վարչապետի հետ։
Դեսպանը նշել է, որ ամերիկացի առաջնորդը բազմիցս ցույց է տվել աշխարհի տարբեր սպեկտրի քաղաքական գործիչների հետ արդյունավետ աշխատելու՝ իր կարողությունը։
Մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից կոալիցիոն բանակցություններին անմիջական միջամտության հնարավորությունը, մասնավորապես՝ Նեթանյահուին կամ Այզենկոտին Սպիտակ տանը խորհրդակցությունների կանչելու հնարավորությունը, Հաքաբին նշել է, որ ինքը դեռևս տեղյակ չէ նման մտադրությունների մասին, բայց չի բացառել նման դիվանագիտական քայլերի քննարկումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր