Նոր փոփոխություն
Thu, 12 Nov 2026 11:58:10 +0400

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ևս վեց ամսով երկարաձգել Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը։
Սահմանափակումը կգործի 2027 թվականի հունվարի 2-ից և կպահպանվի հաջորդ վեց ամիսների ընթացքում։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ որոշման նպատակն է կանխել սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները՝ հաշվի առնելով դրա բարձր արժեքը միջազգային շուկայում։
Նշվում է, որ սահմանափակումը միտված է նաև կենսառեսուրսների նկատմամբ սպառողական վերաբերմունքի և մարդու գործունեության հետևանքով առաջացող վնասակար ազդեցությունների նվազեցմանը։ Արգելքի երկարաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է արդյունագործական նշանակություն ունեցող սիգի պաշարների պահպանման և ձկնատեսակի բնականոն վերարտադրության ապահովմամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր