Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Ադրբեջանից Եվրոպա գազատարն ամբողջությամբ ծանրաբեռնված է․Ալիև

Ադրբեջանից Եվրոպա գազատարն ամբողջությամբ ծանրաբեռնված է․Ալիև

Fri, 13 Nov 2026 15:00:40 +0400


Ադրբեջանից Եվրոպա գազատարն ամբողջությամբ ծանրաբեռնված է։ Այս մասին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Անդրադրիատիկ գազատարի թողունակությունը, որով ադրբեջանական գազը Թուրքիայի, Հունաստանի տարածքով հասնում է Իտալիա, արդեն ավելացել է տարեկան 10 մլրդ խմ-ից մինչև 11,2 մլրդ խմ, իսկ ընդհանուր առմամբ, ըստ Ալիևի, Ադրբեջանը տարեկան մոտ 13 մլրդ խմ գազ է մատակարարում եվրոպական 10 երկրներ:

Հավելենք, որ Եվրամիությունում գազի ընդհանուր սպառումը 2025 թվականին կազմել է մոտ 340 մլրդ խմ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եվրոպայում չենք գտնում գեթ 1 անձ, ընկերություն, որ մեր ծաղիկները գնի

«Հրապարակ»․ Եվրոպայում չենք գտնում գեթ 1 անձ, ընկերություն, որ մեր ծաղիկները գնի Thu, 22 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով