Ռուսաստանն ու Ուկրաինան մի հարցում համաձայնության են եկել․ Ջարեդ Քուշներ
Fri, 13 Nov 2026 19:00:24 +0400

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են, որ Եվրամիության ներկայացուցիչը մասնակցի Ուկրաինական կարգավորման հարցով բանակցությունների հաջորդ ռաունդին։ Այս մասին X սոցկայքի իր էջում գրել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները։ Նա մանրամասնել է, որ եվրոպացիների մասնակցությունը բանակցություններին թույլ կտա միաժամանակյա կերպով դիտարկել եւ Ուկրաինայի հետ կապված տարածքային հարցերը եւ եվրոպական անվտանգության հետպատերազմական նոր ճարտարապետությունը։
Ամերիկյան կողմը, ըստ Քուշների, կարծում է, որ կայուն հրադադարը հնարավոր չէ առանց անվտանգության երաշխիքների, հակամարտության կարգավորման եւ ապա-էսկալացման փոխադարձ հանձնառությունների։ Նա նաեւ ասել է, որ անվտանգության ոլորտում համաեվրոպական նշանակության պայմանավորվածությունները չեն կարող ձեռք բերվել՝ առանց հաշվի առնելու Ուկրաինայի շահերը։ Վաշինգտոնը զուգահեռաբար է դիտարկելու Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգային հարցերը, սակայն վերջնական որոշումները բացառությամբ հումանիտար միջոցառումների, հնարավոր են միայն համապարփակ համաձայնության հասնելուց հետո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր