Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Չինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ

Չինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ

Fri, 13 Nov 2026 21:52:23 +0400


Չինաստանը նոյեմբերի սկզբին Թայվանի շուրջ և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում լայնածավալ, նախապես չհայտարարված զորավարժություններ է իրականացրել։ Այս մասին հայտնել են թայվանցի անվտանգության պաշտոնյաները, փոխանցում է Taipei Times -ը։

Նրանց տվյալներով՝ գործողություններին մի պահ մասնակցել են ավելի քան 100 ռազմական և առափնյա պահպանության նավեր։ Զորավարժությունների ընթացքում մշակվել են օտարերկրյա զինված ուժերի և քաղաքների, այդ թվում՝ Թայվանի բնակավայրերի դեմ հարձակումների սցենարներ։ Հաղորդվում է նաև չինական սուզանավից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման մասին։

Թայվանում այս գործողությունները որակել են որպես լուռ ահաբեկում։ Չինաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունները։ Զորավարժությունները տեղի են ունեցել Չինաստանում Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի սպասվող հանդիպման նախաշեմին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պանիկա. լրագրային շանսոն

Պանիկա. լրագրային շանսոն Wed, 11 Nov 2026 19:45:08 +0400 Բայց մենք ինչ պանիկյոր ազգ ենք, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով