Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Ուրանի հարստացման հարցը չեն քննարկում

Ուրանի հարստացման հարցը չեն քննարկում

Sun, 15 Nov 2026 15:00:03 +0400


Իրանն ու Միացյալ Նահանգները չեն քննարկում Իրանի միջուկային ծրագրի, մասնավորապես՝ ուրանի հարստացման դադարեցման կամ նվազեցման հարցը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ բանակցություններն այդ փուլին դեռ չեն հասել։ «Մենք առայժմ այդ փուլում չենք առհասարակ։ Այս ողջ ժամանակահատվածում մենք սկզբունքորեն միջուկային ծրագրի մանրամասների մասին չենք խոսել»,- ասել է Բաղային։ Նա հավելել է, որ Իրանը անպատասխան չի թողնի իր հանդեպ ամերիկյան կամ այլ երկրի կողմից իրականացվելիք եւ ոչ մի ագրեսիվ քայլ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դուք գնացեք՝ մեռել կողոպտեք

Դուք գնացեք՝ մեռել կողոպտեք Tue, 06 Oct 2026 18:45:09 +0400 ՀՀ ֆինանսների «փորձանք» Վահե Հովհաննիսյանը, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով