Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Ես ներողություն եմ հայցում ողջ եզդի ժողովրդից՝ իմ որոշ ազգակիցների ստոր ու աններելի պահվածքի համար

Ես ներողություն եմ հայցում ողջ եզդի ժողովրդից՝ իմ որոշ ազգակիցների ստոր ու աններելի պահվածքի համար

Mon, 16 Nov 2026 22:40:48 +0400


ՄԵՐ ԵԶԴԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ
Զախից՝ Բորիս Մուրազին է։ Աջից՝ Օզման Քլոյանը։ Երկուսն էլ՝ ՀՀ քաղաքացիներ են, ազգությամբ եզդի։ Բորիսի հետ անձամբ ծանոթ լինելու պատիվ չունեմ, Օզմանի հետ պատիվ եմ ունեցել նույն ջոկատում լինել 44-օրյա պատերազմում։

Եզդիները ոչ միայն մեր եղբայրներն են եւ քույրերը, նրանք մեր ամենաիսկական հայրենակիցներն են, որ սիրում, պաշտում ու պաշտպանում են Հայաստանը որոշ «հայերից» շատ ավելի քաջ ու անկեղծ։ Ես ներողություն եմ հայցում պարոն Մուրազիից, պարոն Քլոյանից, ողջ եզդի ժողովրդից՝ իմ որոշ ազգակիցների ստոր ու աններելի պահվածքի համար։ Կներեք մեզ։ Դուք մեր շատ ավելի արժանապատիվ ու ազնիվ հայրենակից եք, քան ձեզ վիրավորել համարձակվող տականքները։
Spas û li me biborin…

Գրել է հասարակական-քաղաքական գործիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետք է Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրել, սուտ են խոսել

Պետք է Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրել, սուտ են խոսել Wed, 28 Oct 2026 10:28:23 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով