Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Թուրքիան ակտիվորեն բանակցում է

Թուրքիան ակտիվորեն բանակցում է

Tue, 17 Nov 2026 19:00:06 +0400


Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ եվրոպական երկրների հետ՝ Սեւ ծովով հացահատիկի մատակարարման վերականգնման եւ Սեւ ծովյան ակվատորիայում անվտանգ նավագնացության իրականացման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Anadolu լրատվական գործակալությանը ներկայացնելով Բրյուսելում ԵՄ նախարարական հանդիպման ընթացքում քննարկված հարցերի օրակարգը։ Հանդիպումը անցկացվել էր՝ քննարկելու համար միջռեգիոնալ անվտանգության հետ կապված հարցերը։

Ֆիդանը ասել է, որ օրակարգի հատուկ հարցերից է նաեւ աղքատ երկրներին վերստին հացահատիկեղենի մատակարարումներ իրականացնելու հարցը։ Թուրքական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ Անկարան որոշակի առաջարկներ ունի եւ դրանց մի մասը ներկայումս քննարկվել է եվրոպական երկրների, այդ թվում՝ Ռումինիայի եւ Բուլղարիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, որոնց անմիջականորեն վերաբերվում է Սեւ ծովյան ակվատորիայում տիրող դրությունը։Ֆիդանը նշել է նաեւ, որ համաձայնության գալը դժվար է բավականին, քանի որ Ռուսաստանը հետաքրքրված չէ ժամանակավոր համաձայնության գալ ուկրաինացիների հետ Սեւ ծովյան տարածքում՝ առանց համապարփակ, ամբողջական եւ երկարատեւ խաղաղության պայմանագրի կնքման։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիան նշել է Հայաստանի հետ սահմանի բացման գլխավոր նախապայմանը

Թուրքիան նշել է Հայաստանի հետ սահմանի բացման գլխավոր նախապայմանը Thu, 12 Nov 2026 16:15:31 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով