Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա

Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա

Tue, 17 Nov 2026 19:45:15 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացրել Երևանի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով, որ լրագրող Աննա Գևորգյանը և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն հրապարակեն Աննա Հակոբյանից իր բաժանման պատճառների վերաբերյալ տեղեկատվության հերքումը։ Նա նաև պահանջում է 4 միլիոն դրամի չափով դրամական փոխհատուցում` զրպարտության համար։

Աննա Գևորգյանը 2026 թվականի սեպտեմբերի 30-ին իր «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեղեկատվություն Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների մասին, իսկ հոկտեմբերի 5-ին www.iravunk.com լրատվական կայքում և իր «Իրավունք թերթ» ֆեյսբուքյան էջում արտատպել է այդ տեղեկատվությունը, ինչը հայցվորը համարում է զրպարտություն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի շարք գործիչների եւ լրատվամիջոցների դեմ էլ է դատարան դիմել:

Մենք տեղեկացանք, որ նոյեմբերի 11-ին առաջին ատյանի դատարանը որոշել է արգելանք դնել «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի գույքի վրա, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը արագ արձագանքել է, և արգելանք է դրել «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի հաշիվների և գույքի վրա՝ 4 մլն դրամի չափով:

Նկատենք, որ տարիներ առաջ երբ սկսեցին զրպարտության եւ վիրավորանքի հիմքով լրատվամիջոցներին դատի տալ եւ առաջին հայցերից մեկով դատարանը հայցի ապահովման միջոց կիրառեց ու մի ԶԼՄ-ի հաշիվների վրա արգելանք դրեց, շատ մեծ աղմուկ բարձրացավ` եւրոպական կառույցներից ու դեսպանատներից անմիջապես կոշտ արձագանքներ հաջորդեցին, քաղհասարակությունը մեծ աղմուկ բարձրացրեց, որ դրանով խոչընդոտում են ազատ խոսքին, արգելում են լրատվամիջոցին գործունեություն ծավալել եւ դատարանն արագությամբ վերացրեց արգելանքը ու դրանից հետո երբեւէ նման միջոց չի կիրառվել որեւէ լրատվամիջոցի նկատմամբ:
Հիմա Նիկոլ Փաշինյանի պարտադրանքով նոր նախադեպ են ձեւավորում: 4 միլիոն դրամի արգելանք որեւէ լրատվամիջոցի դրամական հաշիվների վրա, նշանակում է, որ չեն կարողանալու լրագրողներին աշխատավարձ վճարել, տպագրական ծախսեր հոգալ եւ այլն: Նկատենք, որ այս նախադեպը փորձում է ձեւավորել թերթի նախկին խմբագիրը` Նիկոլ Փաշինյանը, որի լրատվամիջոցը ժամանակին մեծ թվով հայցերի ու իրավական գործընթացների միջով է անցել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամոթ է ասել՝ ինչեր է ասել Ալիևը Փաշինյանի մասին

Ամոթ է ասել՝ ինչեր է ասել Ալիևը Փաշինյանի մասին Tue, 17 Nov 2026 12:38:40 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով