Ինչպես են «այլմոլորակայինները» հետապնդել գինի տեղափոխող օդանավը
Wed, 18 Nov 2026 23:00:28 +0400

«Այլմոլորակայինների» հետ կապված ամենից հայտնի ավիացիոն միջադեպերից մեկը տեղի է ունեցել 1986 թվականի նոյեմբերի 17-ին, Ալյասկայում։ Ճապոնական Japan Airlines ընկերությանը պատկանող Boeing 747 բեռնատար օդանավը կատարել է Փարիզից Տոկիո թռիչքը։ Մեկ անգամ պետք է միջանկյալ վայրէջք կատարեր Անքորիջում՝ Ալյասկայում։ Օդանավը տեղափոխում էր ֆրանսիական «Բոժոլե» գինի։ Թռիչքի ժամանակ անձնակազմը նկատում է անսովոր լուսային օբյեկտներ։ Անձնակազմի հրամանատար Քենջի Թերաուչին հետագայում պատմել է, որ երկու ոչ մեծ օբյեկտներ եւ մեկ ավելի մեծ չափերի թռչող օբյեկտ, ուղեկցել է օդանավը ավելի քան կես ժամ։ Թռչող օբյեկտները տարօրինակ վառ լուսային ճառագայթներ են արձակել, լուսավորել օդաչուների խցիկը։ Փորձել են լուսանկարել, բայց անօգուտ։
Հետաքրքրական է այն, որ այս պատմությունը երկրորդ օդաչուն չի հաստատել։ Վայրէջքից հետո ամերիկացի մասնագետները անձնակազմի վիճակի զննություն են կատարել եւ ադեկվատության խաթարման հետքեր չեն հայտնաբերել։Ռադարների վրա էլ իրոք անսովոր նշում հայտնված եղել է։ Սակայն հետագայում մասնագետները այն համարել են սարքավորումների տեխնիկական թույլատրելի վրիպակ։ Որոշ մասնագետներ ասում են, որ դա եղել է օպտիկական խաբկանք, լուսնի լույսի արտացոլանք եւ այլն։ Շատերն էլ կատակել են, որ հնարավոր է «այլմոլորակայիններին» գրավել է գինու խմբաքանակը, որը տեղափոխվել է օդանավով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր