Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Ռեկորդ է սահմանվել

Ռեկորդ է սահմանվել

Wed, 18 Nov 2026 23:30:36 +0400


«Վոյաժեր 1» տիեզերական զոնդը, ըստ ամերիկյան NASA-ի, տիեզերական գործակալության հաշվարկների ռեկորդ է սահմանել՝ առաջինը լինելով մեր մոլորակից արձակված տիեզերական սարքերի մեջ, որը հեռացել է մեր մոլորակից մոտ 26 միլիարդ կիլոմետր։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Զոնդը նման հեռավորության հասել է Երեւանի ժամանակով 14։16-ին։ Նշենք, որ «Վոյաժեր 1» զոնդը արձակվել է 1977 թվականին։ Այն անցել է Յուպիտերի եւ Սատուրնի մոտով, 2012 թվականին հատել է հելիոսֆերայի արտաքին սահմանը, եւ դուրս եկել միջաստղային տարածություն։ Ներկայումս այն շարժվում է 61 հազար կիլոմետր/ժամ արագությամբ։ «Վոյաժեր 2»-ը, որը նրա «երկվորյակն» է, միջաստղային տարածություն դուրս է եկել 2018 թվականին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Բերդ ամրոցի նորոգումը կսկսվի 2027 թվականին

«Հրապարակ». Բերդ ամրոցի նորոգումը կսկսվի 2027 թվականին Fri, 13 Nov 2026 11:45:44 +0400 Տավուշ բերդում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով