Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալ

Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալ

Wed, 18 Nov 2026 23:55:08 +0400


Բենզինի գինը ամերիկյան ավտոլցակայաններում կտրուկ էժանացել է, հասնելով մարտի կեսերի գնային ցուցանիշին։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն շուկայական տվյալների, մեկ գալոն բենզինը, որը համարժեք է 3,79 լիտրին, արժե 3,78 դոլար։ Դա, ըստ մասնագետների, պայմանավորված է աշխարհում նավթի էժանացման հետ։ Պատճառը՝ Պարսից ծոցից հում նավթի մատակարարումների ծավալի վերականգնումն է, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններում եղած ակնարկները, որ չի պատրաստվում վերսկսել լայնածավալ պատերազմն Իրանի դեմ։ Այնուհանդերձ, վառելիքը շարունակում է լինել ավելի թանկ, քան Իրանական էսկալացիայից առաջ էր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարսի վրա տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել

Մարսի վրա տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել Thu, 19 Nov 2026 23:30:11 +0400 Գիտնականները Մարս մոլորակի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով