Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել

Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել

Thu, 19 Nov 2026 11:00:16 +0400


Ժաննան ու պատերազմը, Նիկոլն ու բանանը

Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել… Առայժմ անտեսանելի, բայց երաշխավորված աղետալի հետևանքներով: Այդ պատերազմը նոր սերնդի հոգիներն ու միտքը զավթելու համար է՝ վերջիններիս էժան ճանապարհով հավաքագրելու և մոտակա տասնամյակների ընթացքում ՔՊ-ի վերարտադրման համար համակիրների նոր բանակ ապահովելու նպատակով: Թիրախում ավագ դպրոցի սաներն ու ուսանողներն են:

Այդ պատերազմը սկսել են բոլոր ՔՊ-ական հանցագործները. Նիկոլը, Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը և մյուսները տարբեր հարթակներում և դահլիճներում մատաղ սերնդի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումներ են կազմակերպում, վերջում պարտադիր խմբակային լուսանկարի հրապարակմամբ:

Ժաննա Անդրեասյանի պատերազմը մատղաշ հոգիներ փախցնելու ուղղությամբ միայն այլանդակ ու անգրագետ բովանդակությամբ դասագրքերով չի որ տարվում է: Որևէ մեկդ չե՞ք հարցրել, թե ինչու չորս տարի շարունակ, ունենալով բավարար ֆինանսական միջոցներ, ՔՊ-ական խունտան ավերակների մեջ է պահում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

Հարգելի´ ծնողներ ու ուսուցիչներ, սրանց նպատակը հեռահար հավաքագրումն ու իրենց հպատակ նոր սերունդներին նախորդների հետ ունեցած արժեհամակարգային կապից անջատելն է: Թումանյանական ժառանգությունը՝ ոտանավորները, հեքիաթները, նրա՝ որպես հասարակական ու ազգային գործչի կերպարը, այլևս անցանկալի է դիտվում: Թումանյանին փոխարինելու են եկել դինովազքերը՝ անառակների մասնակցությամբ, ֆեստիվառներն ու փարչակաֆեստերը, հեծանվավազքերն ու տարատեսակ էժան ցնծությունները:
Թումանյանի տուն-թանգարանը վերագործարկելու համար գումար չի գտնվում, ճիշտ այնքան գումար, որքան պետական պահուստային ֆոնդից ծախսեցին կեղծ դռան փեղկը գնելու ու խայտառակվելու համար: ԿԳՄՍ-ի այլասերված գործելաոճը դրսևորվեց նաև միտումնավոր կերպով Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն ու լավագույն թումանյանագետ Անի Եղիազարյանին շինծու մեղադրանքով աշխատանքից հեռացնելու տեսքով: Դա նույնպես հաշվենկատորեն արեց Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ-ն ու Ժաննա Անդրեասյանը ՔՊ-ական հակահիգիենիկ կենցաղն ու բարքերը արագորեն ներմուծում են կրթական ոլորտ և, դատելով Հանրային հեռուստատեսության եթերից, մայրաքաղաքի ու մարզերի բազմաթիվ դպրոցների պատերին ջանասիրաբար տարածում են Նիկոլ Փաշինյանի «դարակազմիկ» ֆեյսբուքյան գրառումները ՝ «արևը ծագում է, մարդիկ շոգում են» պարզունակ մտազեղումների տեսքով:

Հարգելի´ ծնողներ և ուսուցիչներ,

Մ´ի վերածվեք պասիվ ու անտարբեր դիտորդների, երբ Ձեր զավակներին ու սաներին վերածում են մոտալուտ քաղաքական հաշվարկների էժան միջոցի, մի´ թույլ տվեք, որ դպրոցի պատերին հայտնվեն բացահայտ լպիրշ ու անդաստիարակ կենցաղ գովազդող գործակալների մտքերն ու դպրոցը վերածվի քաղաքական կեղտոտ հաշվարկների փորձադաշտի:
Խնդրում եմ ուղարկեք Ձեր երեխաների դպրոցի պատերին փակցված այս էժանագին մտքերով լուսանկարները, նշեք դպրոցը, տնօրենի անունը, ազգանունը և կցեք նրա լուսանկարը:
Բոլոր անսկզբունքային կամակատարների ինքնությունը հանրայնացվելու է ու ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից:

Հայկ Դեմոյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին

Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Tue, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով