Հայտնի է՝ մասնակցելու՞ է G20-ի նիստին, թե՞ ոչ
Thu, 19 Nov 2026 13:50:25 +0400

Փաշինյանը դեկտեմբերի կեսերին կմեկնի ԱՄՆ՝ Մայամի, որտեղ կմասնակցի G20-ի շրջանակում նախատեսված նիստին։ Այս մասին վարչապետը տեղեկացրել է նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում։
Փաշինյանի խոսքով՝ «Մեծ քսանյակի» հանդիպմանը մասնակցելու հրավերն իր համար մեծ պատիվ է, և ինքը նախատեսում է անպայման ներկա գտնվել միջոցառմանը։
Վարչապետը նաև հայտնել է, որ հանդիպմանը մասնակցելու հրավեր են ստացել Ադրբեջանի և Ղազախստանի ղեկավարները։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ևս G20-ի անդամ պետություն է։
Անդրադառնալով այցի հետ կապված մյուս հարցերին՝ Փաշինյանը նշել է, որ դրանք դեռ քննարկման և նախապատրաստման փուլում են՝ ընդգծելով, որ իր մասնակցությունն արդեն որոշված է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր