Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման
Thu, 19 Nov 2026 14:00:08 +0400

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը կարող են անցնել սպառազինության համատեղ նմուշների մշակմանը։
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն արդեն դուրս են եկել զենքի սովորական առքուվաճառքի շրջանակներից և ունեն ռազմավարական բնույթ։ Շուգաևը նշել է, որ Չինաստանը Ռուսաստանի համար պարզապես ռազմական արտադրանքի գնորդ չէ, այլ լիարժեք գործընկեր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր