Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Մարզպետը ՔՊ-ի քարոզարշավին է լծվել

Մարզպետը ՔՊ-ի քարոզարշավին է լծվել

Thu, 19 Nov 2026 21:45:41 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տրամադրել է 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 4 օր, նոյեմբերի 12-16–ը ներառյալ և նոյեմբերի 18-ին: Ինչպես նաև չվճարվող արձակուրդ՝ 2 օր տևողությամբ, նոյեմբերի 19-20-ը ներառյալ: Նրան փոխարինում է փոխմարզպետը: Նպատակն այն է, որ մարզպետը մասնակցի նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի քարոզարշավին` ընդդեմ «Ապրելու երկիր» կուսակցության եւ նրա` համայնքապետի թեկնածու Արսեն Աղաբաբյանի։ Ղալումյանը լծվել է ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին` թեկնածուի հետ եղել է Այրում քաղաքում, Արճիս, Կողբ գյուղերում: Նա ակտիվ քարոզչություն է անում: Բայց ընդդիմության թեկնածուն` Արսեն Աղաբաբյանը երկարամյա համայնքապետ է, այս համայնքում սիրված եւ նրան դժվար է լինելու հաղթել։ ՔՊ-ի թեկնածուն` Մխիթար Խաչիկյանը, ավագանու անդամ է եղել, ՔՊ-ի տեղական կառույցի ղեկավարն է եւ 2016-ից «Տրանսգազ» ՍՊԸ-ի Դիլիջանի գծային շահագործման մասնաճյուղի տնօրենը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոյեմբերի 20-ից արգելվում է

Նոյեմբերի 20-ից արգելվում է Sun, 15 Nov 2026 19:45:28 +0400 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով