Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը․ Ուիթքոֆ

Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը․ Ուիթքոֆ

Fri, 20 Nov 2026 21:23:24 +0400


ԱՄՆ-ի՝ խաղաղապահ գործողությունների հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կարծում է, որ եվրոպացի առաջնորդները Բեռլինում կայացած «կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ ցուցաբերել են ուկրաինական ճգնաժամի լուծման լուրջ հանձնառություն։

«Քննարկումը անկեղծ և արդյունավետ էր», – գրել է Ուիթքոֆը X-ում՝ մեկնաբանելով իր մասնակցությամբ հանդիպումը ամերիկացի դեսպան Ջարեդ Քուշների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի հետ։

«Բեռլինում մեր նպատակն էր անմիջականորեն շփվել մեր եվրոպացի գործընկերների հետ, փոխանակել տեսակետներ և քննարկել հաջորդ քայլերը։ Մենք ունեցանք առարկայական և անկեղծ զրույցներ և գնահատում ենք բոլոր մասնակիցների կողմից ցուցաբերված լրջությունն ու նվիրվածությունը։ Կարևոր աշխատանք է մնում, և մենք կշարունակենք այս ջանքերը՝ մեր դաշնակիցների հետ սերտ համակարգված՝ երկարատև խաղաղության հասնելու համար», – նշել է Ուիթքոֆը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այդ հարցը Թրամփի համար շատ լուրջ խնդիր է դառնալու․ Սարգսյան

Այդ հարցը Թրամփի համար շատ լուրջ խնդիր է դառնալու․ Սարգսյան Thu, 22 Oct 2026 22:15:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով