Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

«Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է»․ ահազանգում է ակտիվիստը

«Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է»․ ահազանգում է ակտիվիստը

Sun, 22 Nov 2026 11:00:56 +0400


Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյոբուքյան գրռումը՝ կից տեսանյութով. «Հետաքրքիր է, թե դեռևս ինչքան ժամանակ աննկատ կմնար այն փաստը, որ Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է (կամ անսարք ու տնօրինության կողմից մատնված անուշադրության), եթե ես այսօր աղջկաս չտանեի Դալմա ու երեկոյան դուրս գալուց չնկատեի դա։
Դալմայի ավտոկայանատեղիից դա նկատելուց անմիջապես հետո աղջկաս տարել եմ թողել տանը (մասիվ) ու միանգամից իջել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հուսով եմ մեկ-երկու օրում թանգարանի տնօրինությունը կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կամ Երևանի քաղաքապետարան, կլուծեն խնդիրը»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով