Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Վաճառվել է «Տիտանիկի» աղետը վերապրած ուղեւորուհու մատանին

Վաճառվել է «Տիտանիկի» աղետը վերապրած ուղեւորուհու մատանին

Sun, 22 Nov 2026 23:30:03 +0400


Henry Aldridge & Son աճուրդային տանը վաճառվել է բրիտանացի հայտնի մոդելյեր Լյուսի Դաֆ-Գորդոնին պատկանած ադամանդյա մատանին։ Վերջինս եղել է «Տիտանիկ» հայտնի նավի՝ աղետալի նավաբեկությունը վերապրած ուղեւորուհիներից մեկը։ Մատանին վաճառվել է մոտ 145 հազար դոլարով։ Զարդը նրան նվիրել են նշանադրության ժամանակ։ Տասնամյակներ շարունակ այն պահվել է ընտանիքում։ Գնորդը նաեւ ստացել է այն նամակը, որը հաստատում է մատանու ծագումը եւ ադամանդի որակի մասին հավատագիրը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով