Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

«Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Wed, 25 Nov 2026 08:00:35 +0400


Ստեփանավանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, Լոռու Բերդի նախկին համայնքապետ Արայիկ Ներսիսյանը նեղացել է ՔՊ-ից ու հատկապես ընտրությունների կուրատոր Սուրեն Պապիկյանից եւ որոշել է չմասնակցել ավագանու նիստերին: Մենք գրել էինք, որ ընտրություններում հաղթած Արմեն Գրիգորյանը, որն առաջադրվել էր «Գործարար» կուսակցությամբ եւ կրկին համայնքապետ է դարձել, որոշել է պատժիչ միջոցներ ձեռնարկել, ավագանու նիստերից բացակայողներին նկատողություն տալ՝ փորձելով նրանց բերել նիստերին կամ ստիպել վայր դնել մանդատը։ Մեզ պատմեցին, որ Արայիկ Ներսիսյանին մինչ ընտրությունները ՔՊ-ականները վստահեցրել են, որ վարչական ողջ ռեսուրսն իր օգտին են աշխատեցնելու, ասել են նաեւ, որ Գրիգորյանն իր ձայները տալու է իրեն՝ ինքն է համայնքապետ ընտրվելու, բայց հակառակը եղավ, եւ հիմա Ներսիսյանը, ըստ մեր աղբյուրի, չի ուզում ավագանու նիստերին մասնակցել, մանավանդ որ մինչեւ ընտրություններն էլ, ասում են, անձնական թեմա է ունեցել Գրիգորյանի հետ, նույնիսկ բանը հասել է քաշքշուկի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն Thu, 26 Nov 2026 08:05:35 +0400 Դեկտեմբերի 3-ին Ռուսաս­տան կատարելիք առաջին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով