Մեծ համերգ Սևանում. «HAYAT PROJECT» և «IM PROJECT»՝ Կարապետյանի հրապարակում
Wed, 25 Nov 2026 14:16:22 +0400

Նոյեմբերի 26-ին, ժամը 16:30-ին, Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում տեղի կունենա «HAYAT PROJECT» և «IM PROJECT» խմբերի բացառիկ համերգը՝ կենդանի երաժշտությամբ և հատուկ անակընկալով։ Միջոցառումը կազմակերպում է «Միասնական համայնք» կուսակցությունը՝ համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանի նախաձեռնությամբ։
Մուտքն ազատ է։ Կազմակերպիչները հրավիրում են համայնքի բոլոր բնակիչներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
«Միասնական համայնք» կուսակցությունը նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցում է թիվ 6 համարով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր