Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

«Հրապարակ»․ Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Fri, 27 Nov 2026 08:00:08 +0400


Մեղրի համայնքի ավագանու երեկ կայացած նիստում համայնքի ղեկավարի տեղակալների հաստատումն էր։ ՔՊ-ական համայնքապետ Սերգո Գալստյանը ցանկություն է հայտնել աշխատել երեք տեղակալների հետ։ Առաջին տեղակալը ՔՊ-ի ընտրացուցակի 2-րդ համար Արթուր Գրիգորյանն է, որը նաեւ վերջերս համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր։ Մյուս երկու տեղակալները նոր մարդիկ են: Սամվել Մանուկյանը, ըստ մեր աղբյուրի, Սերգո Գալստյանի ընկերն է ու ողջ քարոզարշավի ժամանակ նրա կողքին է եղել։ Մյուսը՝ Աննա Մարտիրոսյանը, տեղացի չէ, Երեւանից է, նրան ավագանու անդամներից ոչ մեկը չի ճանաչում։ Ավագանու նիստին զավեշտալի միջադեպ է եղել` ընդդիմադիր անդամ Արշավիր Հովհաննիսյանը հարցրել է՝ ստեղ չի՞, դեմքը տեսնենք։ Համայնքի ղեկավարը հակադարձել է՝ հո դեմքով չե՞ք ընտրելու, կարեւորը մասնագիտական կարողություններն են, կենսագրականը բոլորիդ մոտ կա։

Ըստ կենսագրականի՝ Աննա Մարտիրոսյանը 33 տարեկան է, սովորել է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանում, շրջակա միջավայրի նախարարությունում թարգմանչուհի է աշխատել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ համայնքապետը «դաբրո է տվել», որ տիկին Աննան աշխատի առցանց: Այնպես որ, հետագայում էլ ավագանու անդամները կարող են «դեմքը չտեսնել»: Նշենք, որ համայնքի ղեկավարի տեղակալն ի պաշտոնե չի կարող առցանց աշխատել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»․ Ամասիայում ընտրություններից առաջ անցյալի հաշիվներն են պարզում

«Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»․ Ամասիայում ընտրություններից առաջ անցյալի հաշիվներն են պարզում Thu, 26 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով