Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

Ռումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև

Ռումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև

Sat, 28 Nov 2026 18:30:33 +0400


Ռումինիան դիմել է Գերմանիային՝ խնդրելով մեծացնել ռազմական ներկայությունը իր տարածքում և լրացուցիչ զինվորականներ ու տեխնիկա ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։ Այս մասին նոյեմբերի 26-ին Բեռլինում հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Դան Նեկուլաեսկուն՝ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ բանակցություններից հետո։

Բուխարեստն իր պահանջը հիմնավորում է Սևծովյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատթարացմամբ։ Նեկուլաեսկու խոսքով՝ Ռուսաստանն ակտիվացրել է սադրանքները, այդ թվում՝ օդային տարածքի խախտումները, քաղաքացիական նավերի դեմ հարձակումներն ու դիվերսիոն գործողությունները։ Ռումինիան ՆԱՏՕ-ի անդամներից ամենաերկար ցամաքային սահմանն ունի Ուկրաինայի հետ։

Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ պատերազմի սկզբից ռուսական անօդաչուները 33 անգամ ներխուժել են երկրի օդային տարածք, որոնցից 18-ը՝ 2026 թվականին։

Բուխարեստը նաև առաջարկել է Գերմանիային մասնակցել Սև ծովում ծովային անվտանգության կենտրոնի ստեղծմանը։ Նախաձեռնության նպատակն է ուժեղացնել տարածաշրջանային վերահսկողությունն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական հնարավորությունները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ-ից ԱՄՆ ուղևորվող նավերին չենք հարվածում․ Զելենսկի

ՌԴ-ից ԱՄՆ ուղևորվող նավերին չենք հարվածում․ Զելենսկի Wed, 28 Oct 2026 16:00:13 +0400 Ուկրաինայի նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով