Երեքշաբթի , 10 Մարտի 2026

Նոր սերիալ․ «Քուն ու դադար չունի մեր վարչապետը»

Նոր սերիալ․ «Քուն ու դադար չունի մեր վարչապետը»

Tue, 10 Mar 2026 16:45:05 +0400


Ինչ որ բան փոխվել է մարդկանց գիտակցության մեջ։ Եթե առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում էր անում, ու հանրությունը «վրա էր տալիս» , այսօր այլևս ուշադրություն չեն դարձնում նրա ասածի, գրածի վրա։ Օրինակ՝ գրել է, որ Ֆրանսիա է գնում։ Էլ «Գնալդ լինի, գալդ չլինի» ու նմանատիպ գրառումներ շատ քիչ կան։ Հասարակական տրամադրությունը փոխվել է։ Ամիսներ առաջ հենց այդ մասին էի գրում՝ «մի անդրադարձեք Փաշինյանին», սակայն հիմա հասկանում եմ, որ դա ևս սխալ էր. ամեն ինչ ունի իր հասունացման ժամանակը։ Ատելությունը, հիասթափությունը, բարկությունը զգացումներ են, որոնք մարդիկ պետք է անցնեին, որպեսզի հասնեին այն աստիճանի, որ դառնան անտարբեր։ Փաշինյանը հասել է անտարբերության փուլին, երբ հանրությունը նրանից այլևս սպասելիք չունի, երբ նրա գրածին այլևս չեն արձագանքում, երբ լրջությամբ չեն վերաբերվում նրան։ Դա է պատճառը, որ երբ նա ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա», հիմնական արձագանքը գալիս է միայն միօրինակ ֆեյքերի կողմից ու նրանցից, ովքեր դեռևս «խաբվածության շրջանից» դուրս չեն եկել։ Ֆեյքերը ծիծաղելիության աստիճանի են հասցնում Փաշինյանի ամեն մի գրառումը։ Գրում են միօրինակ, զորօրինակ․ «Քուն ու դադար չունի մեր Վարչապետը։ Հանուն մեր հայրենիքի , ամեն ինչ անում է որ խաղաղություն ու բարիք բերի։ Ձեզ հաջողություն, սիրելի Վարչապետ»։ Ես հենց սա էի ուզում, որ Փաշինյանի էջում միայն դրական գրառումներ լինեն։ Այնքան շատ, որ հանրությունը զարմանա՝ մեկը չկա՞, որ դրա պորտը տեղը դնի։ Շատերը կան, բայց նրանք այլևս անմասն են փաշինյանական շոուին ու հասել են անտարբերության։

Դրանով ավարտվում է փաշինյանական շրջանը, որտեղ երբեմն իրադրությունը ձևավորում էին զգացումները։ Հիմա դրանք փոխարինվել են լռությամբ ու անտարբերությամբ, և դա ամենաուժեղ արձագանքն է՝ ավելի խոսուն, քան ամենաակտիվ հակադարձումը։ Նրա ֆեյսբուքյան էջում կեցցեներ են, իսկ դրանից դուրս մերկ իրականությունն է։ Մեկ մարդու թատրոն։ Դժգույն, դժբախտ, ծիծաղելի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է

Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է Wed, 04 Mar 2026 18:57:02 +0400 Քիչ առաջ ֆեյսբուքը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով