Հինգշաբթի , 12 Մարտի 2026

Օպերատորներին աշխատանքից ազատեցին` որակն ընկավ

Օպերատորներին աշխատանքից ազատեցին` որակն ընկավ

Wed, 11 Mar 2026 21:45:44 +0400


Վերջերս գրել էինք, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի համակարգում հեռուստատեսային աշտարակների (վիշկա) 61 օպերատորների են ազատել աշխատանքից, որոնցից 13-ը՝ Տավուշի մարզում։ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը մեր հարցմանը պատասխանել էր, որ օպերատորներն աշխատանքից ազատվել են սեփական դիմումների հիման վրա, ինչը ճշմարտության նման չէ։ Հայտնել էր նաեւ, որ 2026 թվականին ՀՀՌՑ-ի կողմից հեռարձակման ցանցի արդիականացման գործընթացի շրջանակում իրականացվել են կադրային փոփոխություններ՝ պայմանավորված ինչպես թվային և ավտոմատացված կառավարման համակարգերի, այնպես էլ հեռարձակման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Եւ իրականացված փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել և չեն ազդելու հեռուստատեսային և ռադիոհաղորդումների հետարձակման որակի վրա։ Սակայն, պազրվեց, այդպես չէ։ Իջևան համայնքի Սևքար գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ վերջին շրջանում հեռուստաաշտարակից հեռարձակվող հաղորդումները հաճախ ընդհատվում են, նաև հաղորդումների որակն է հաճախ ընկնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով