Իրանական հակամարտությունն ակամայից աջակցում է ռուսներին
Thu, 12 Mar 2026 17:30:46 +0400

Մերձավոր Արեւելքում իրավիճակ իէսկալացիայի եւ դրանով պայմանավորված՝ էներգակիրների՝ Եվրոպայում զգալի թանկացման պատճառով՝ եվրոպացիների համար առավել դժվարացել է հակառուսական սանկցիաների պահպանումը։ Նրանք հակամարտության այս օրերին 3 միլիարդ եվրոյով ավելի են վճարել էներգակիրների համար։
Արդեն իսկ, ըստ պաշտոնական վիճակագրության, գազը թանկացել է 50 տոկոսով, նավթը՝ 27 տոկոսով։ Եվրոպայում անհանգստացած են այս ամենով եւ հերթական անգամ արձանագրում են, որ շարունակում էն հանածո էներգակիրների առումով կախված մնալ եւ աշխարհաքաղաքական վայրիվերումները շարունակում է հարվածել շարքային եվրոպացու գրպանին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր