Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Փորձում են կարգավորել Ուկրաինական հակամարտությունը․ ամերիկացի դիվանագետ

Փորձում են կարգավորել Ուկրաինական հակամարտությունը․ ամերիկացի դիվանագետ

Sun, 20 Sep 2026 18:30:02 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է կարգավորել Ռուս-Ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վոլթցը։ Breitbart News-ի փոխանցման համաձայն, ամերիկացի դիվանագետն ասել է, որ նախագահ Թրամփը փորձում է վերջ դնել Եվրոպայի ամենախոշոր ցամաքային պատերազմին, որը սկսվել է դեռ նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ունենալիք առաջիկա ելույթի ընթացքում՝ նախագահ Թրամփը խոսելու է ինքնիշխանության, խաղաղության գործարքների մասին, որոնք կարողացել է կնքել վերջին մեկ տարում եւ այն գործարքների մասին, որոնց հետ կապված աշխատանքները ընթանում են։ Թրամփի օրակարգում են լինելու նաեւ արհեստական բանականությունը, իրանական միջուկային ծրագիրն ու ԱԲ տեխնոլոգիաների հետ կապված պետության ունեցած դերակատարությունը որպես կառավարիչ եւ կարգավորիչ մարմին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը Զելենսկուն «սեղմում է պատին»․ ի՞նչ է առաջարկում այս անգամ

Թրամփը Զելենսկուն «սեղմում է պատին»․ ի՞նչ է առաջարկում այս անգամ Mon, 12 Oct 2026 11:30:09 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով