Չինաստանը սպառնացել է կործանիչ հարվածով

Չինաստանը սպառնացել է կործանիչ հարվածով

Thu, 12 Mar 2026 23:30:00 +0400


Չինաստանը կործանիչ հարված կհասցնի Ճապոնիային, եթե վերջինս ոտնձգություն իրականացնի չինական պետականության ինքնիշխանության եւ անվտանգության դեմ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ՊՆ խոսնակ Ծյան Բինյը։ Համաձայն տարածված հայտարարության, Ճապոնիան սկսել է մոտ 1000 կմ հեռահարության հրթիռների տեղակայումը, որոնց ծածկույթը հասնում է մինչեւ հարեւան երկրների մերձափնյա տարածքներ։ Չինացի բարձրաստիճան ներկայացուցիչը ասել է, որ Տոկիոն մի քանի անգամ փորձել է արագացնել իր վերառազմականացումը, այդ թվում նաեւ վերանայելով ազգային անվտանգության իր ռազմավարությունը եւ փոխել ոչ միջուկային պաշտպանության երեք սկզբունքները։ Հրթիռների տեղակայումը ըստ Պեկինի, խոսում է այն մասին, որ Տոկիոն հրաժարվել է իր իսկ հռչակած՝ «բացառապես պաշտպանական» սկզբունքից, «պասիվ պաշտպանությունից» եւ ինքնապաշտպանության քաղաքականությունից։ «Եթե ճապոնական կողմը վերադառնա իր հին ռազմատենչ քաղաքականությանը, ապա դա միայն Ճոպոնիայի ինքնաոչնչացումը կնշանակի, իսկ եթե փորձի ուժով խաթարել Չինաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ապա անխոս կործանիչ հարվածի կարժանանա եւ կպարտվի»,- ասված է հայտարարության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ Mon, 09 Mar 2026 13:36:25 +0400 Վարչապետ Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով