Թուրքիան կներքաշվի՞ Իրանի դեմ պատերազմի մեջ․ Էրդողանի արձագանքը
Sat, 14 Mar 2026 18:00:22 +0400

Թուրքիան պատրաստ է դիմակայել բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար։
Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում՝ Ռամադանի ավանդական իֆտարի ընթրիքի ժամանակ։
«Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ անվտանգության միջոցներ մեր օդային տարածքը խախտելու ցանկացած սպառնալիքի դեմ, ինչպես որ տեղի ունեցավ երեկ երեկոյան», – ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով, ըստ Անկարայի, Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված հրթիռի խոցման միջադեպը։ «Մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել մեր երկիրը այս կրակե թակարդից», – նշել է նա։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը ոչնչացրել են Իրանից արձակված հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք Միջերկրական ծովում։ Սա մարտի 4-ից ի վեր երրորդ նմանատիպ միջադեպն է, ըստ թուրքական կողմի։
Թեհրանը պաշտոնապես արդեն հերքել է Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հետ կապված մեղադրանքները՝ միջադեպը համարելով իսրայելա-ամերիկյան հերթական սադրանք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր