Չորեքշաբթի , 18 Մարտի 2026

«Սեւ ծովի ալիքները»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Սեւ ծովի ալիքները»․ ֆիլմ, որն արժե դիտել

Tue, 17 Mar 2026 22:00:33 +0400


«Սեւ ծովի ալիքները» խորհրդային կինոնկարը նկարահանվել է 1975-76 թթ․, այն խորհրդային մանկական եւ պատմաարկածային գրականության ամենից կարեւոր գործերից մեկի էկրանավորումն է։ Կինոնկարի ռեժիսորներն են Արթուր Վոյտեցկին, Օլեգ Գոյդոյը, Վյաչեսավ Քրիշտոֆովիչը։ Նկարահանվել է Դովժենկոյի անվան կինոստուդիայում՝ ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության պատվերով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1976 թվականին։

Բազմասերիանոց ֆիլմի հիմքում Վալենտին Կատաեւի «Սեւ ծովի ալիքները» քառահատոր վեպի առաջին երեք հատորներն են ընկած։ Սա մանկապատանեկան եւ հեղափոխական ժամանակները ներկայացնող հետաքրքիր վիպաշար է, որտեղ դեպքերը կատարվում են 20-րդ դարի սկզբին՝ Օդեսայում, իսկ իրականությունը ներկայացվում է դեռահասների ընկալման պրիզմայով։ Ինչպես սովորաբար հատուկ է խորհրդային կինոյին, այստեղ եւս միախառնված է մի քանի ժանրային տարր՝ պատմական քրոնիկա, արկածային կինո, դաստիարակչական դրամա։ Եվ այս միախառնմամբ՝ փորձ է արվում ներկայացնել երիտասարդ հերոսների անհատականության ձեւավորման պրոցեսը՝ պատմական շրջադարձային ժամանակահատվածում։ Բացի պատմական կոնտեքստում անձի ձեւավորման նկարագրից, կինոնկարում նաեւ այլ թեմաներ են արծարծվում՝ ընկերություն եւ սոցիալական հավասարություն, պատմական հիշողություն, պատանեկան արկածասիրություն։

Այն հիանալի ընտանեկան կինոնկար է, որն արժանի է դիտման։ Իսկ պատմական ժամանակի եւ միջավայրի վերակերտմանը հատկացված մեծ ուշադրությունն օգնում է, որպեսզի ընդհանուր պատմական կոնտեքստում ավելի լավ ընկալվի կինոնկարը՝ անկախ գաղափարական ուղղվածությունից։ Ֆիլմում հանդես է եկել հայտնի դերասանների մի բույլ՝ Օլեգ Տաբակովը, Ադա Ռոգովցեւան, Ալեքսեյ Պետրենկոն, Բոգդան Ստուպկան եւ այլք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Սեւ եռանկյուն»․ պատմական դետեկտիվ, որն արժե դիտել

«Սեւ եռանկյուն»․ պատմական դետեկտիվ, որն արժե դիտել Fri, 13 Mar 2026 21:00:28 +0400 Սովետական ժամանակների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով