Ինչ անել էներգետիկ կոլապսի մեջ չհայտնվելու համար
Sat, 21 Mar 2026 22:30:00 +0400

Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յեթենը կոչ է արել Եվրամիությանը պատրաստվել այն բանին, որ հակամարտությունն Իրանում կարող է ձգձգվի, որի հետ՝ կշարունակվեն նաեւ էներգակիրների թանկացումները։ «Որպես Եվրոպա՝ մենք պետք է իրապես լավ պատրաստված լինենք այն բանին, որ պատերազմն Իսլամական Հանրապետությունում կարող է ձգձգվել եւ բերել էներգակիրների ավելի տեւական թանկացումների»,- լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Յեթենը։ Միաժամանակ նաեւ նա ասել է, որ չի կարելի նաեւ ձեռնարկելիք քայլերի հարցում շտապողականություն ցուցաբերել։ Նշենք, որ վերլուծաբանների գնահատմամբ՝ էներգակիրների թանկացումները բացասաբար են ազդելու մարդկանց գնողունակության վրա, քանի որ շղթայաբար բերելու են շատ ապրանքների թանկացումների։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր